-
30.11.2016|
16:19
ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը՝ ձայների 93 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ:
-
29.11.2016|
13:45
Օրենքը լրամշակելու անհրաժեշտությունը ծագել է սահմանադրական փոփոխություններից հետո: Նոր օրենքով, ըստ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, կդյուրացվի կուսակցություն գրանցելու գործընթացը, կնվազեցվեն պահանջները. 200-ի փոխարեն 100 հիմնադիր անդամ, 2000-ի փոխարեն կուսակցությունը կարող է ունենալ 1000 անդամ:
-
22.11.2016|
00:09
Խորհրդարանական ընդդիմությունը (ՕԵԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ խմբակցություններ) դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Գյումրու ավագանու ընտրություններում մանդատների բաշխման օրինականությունը: Այս փաստն իսկական խառնաշփոթ է ստեղծել Սամվել Բալասանյանի կյանքում։ Մի կողմից՝ բիզնես գործունեության գլխին են ամպեր կուտակվում, մյուս կողմից՝ քաղաքական կարիերայի։
-
21.11.2016|
22:53
ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի անդամ Հերմինե Նաղդալյանը և պատվիրակության անդամ, ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 21-ին հանդիպել են ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերի հետ:
-
19.11.2016|
10:11
Պետք է բյուջեի նախագծին մոտենալ այն տեսլականով, որ Հայաստանի կառավարությունը նույնիսկ ընտրություններին ընդառաջ ներկայացրել է ոչ թե պոպուլյար, այլ՝ իրատեսական բյուջե՝ ԱԺ արտահերթ նիստում 2017-ի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
-
18.11.2016|
16:01
Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստով շարունակեց եկող տարվա բյուջեի քննարկումները։ Եթե նախորդ օրերին կառավարությունը բացահայտ արհամարհական վերաբերմունք էր ցուցաբերել և կիսատ-պռատ էր ներկայացել քննարկումներին, այսօր նախարարների թիվը մեծ էր, սակայն դարձյալ չկար կառավարության ղեկավարը՝ վարչապետը։
-
18.11.2016|
11:44
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
-
18.11.2016|
01:07
«1000 դրամների» մասին օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները խոսեցին հնարավոր այն բոլոր աղբյուրների մասին, որոնք կարող էին սպասարկել ստեղծվող հիմնադրամը, մինչդեռ իշխանությունը փորձում է ժողովրդից հավաքել այդ գումարը։
-
17.11.2016|
14:59
Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին 102 կողմ, 3 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերը:
-
17.11.2016|
01:38
ԲՀԿ-ն կշարունակի բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերն այնքան ժամանակ, քանի դեռ չեն բացահայտվել այն չորս ավագանու անդամները, որ քվեարկել են Մամիկոն Ասլանյանի օգտին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: